Բռնի տեղահանված արցախցիները ծանր վիճակում են գտնվում. Բաղունց
Քաղաքական
18:29 12/07/2025
Հայաստան

Բռնի տեղահանված արցախցիները ծանր վիճակում են գտնվում. Բաղունց

«Բռնի տեղահանված արցախցիները ծանր վիճակում են գտնվում։ Այսօրվա հանրահավաքը կոչված է Հայաստանի իշխանություններին ևս մեկ անգամ տեղեկացնել այդ իրավիճակի մասին»,- Ազատության հրապարակում նախքան «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքի մեկնարկը՝ լրագրողներին ասաց արցախցի քաղաքական գործիչ Գագիկ Բաղունցը։

Նա ընդգծեց, որ այսօրվա հանրահավաքի նպատակն է արցախահայության ձայնը հասցնել Հայաստանի իշխանություններին։

Գ.Բաղունցը նշեց, որ անելիքներ շատ կան, խնդիրները բազմաթիվ են։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորմանը՝ «ահաբեկչություն նախապատրասելու» համար, նա ասաց. «Կարո՞ղ է որևէ մեկն ասել մի կոնկրետ մեղադրանք, փաստ, որ այդ մարդն ահաբեկչական գործունեություն է ծավալել։ Ես չգիտեմ։

Մենք հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չենք ձեռնարկում, օրենքի շրջանակներում մեր իրավունքներն ենք պաշտպանում։ Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում, չի պլանավորվում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բռնի տեղահանված արցախցիները ծանր վիճակում են գտնվում. Բաղունց