Պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում. Ահազանգ
Իրավունք
12:57 12/07/2025
Հայաստան

Պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում. Ահազանգ

«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել: Անձանց ՔԿ հիմնարկներ տեղափոխելուց հետո ռեպրեսիաները շարունակվում են»,- ահազանգում է այս գործով կալանավորված 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ 

Նա նշում է. «Պարբերաբար ու շատ խիստ / եթե կուզեք՝ դաժան/ խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՔԿ ծառայությունը պարզապես իր պարտականություններն է կատարում, բայց դա միայն առաջին հայացքից:

Գոյություն ունի վաղուց մշակված և մեթոդաբար գործածվող միջոց՝ իշխանությանը անցանկալի կալանավորների նկատմամբ ներբանտային դժգոհություն գեներացնելու համար: Ո՞րն է այս մեթոդի էությունը. նմանատիպ գործողությունների արդյունքում հակասություններ են առաջանում նախկին ու նոր կալանավորների միջև, ծագում և զարգանում են խոսակցություններ առ այն, որ մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել, իսկ նրանց գալուց հետո ամեն ինչ փոխվել է: Նման ծրագրի հեռահար նպատակը, մյուս կալանավորների միջոցով, հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոփոխության ենթարկելն է:

Վերջ տվեք»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder