Ոչ «զանգեզուրի միջանցք», ոչ «խաչմերուկ»՝ խաչ
Քաղաքական
21:29 14/07/2025

Ոչ «զանգեզուրի միջանցք», ոչ «խաչմերուկ»՝ խաչ

Ովքեր մտածում են, որ ամեն օրհասական պահի էլ կարող են լքել Հայաստանն ու արտասահմաններում ապրել... սխալվում եք: Մի կողմ թողնենք, որ դրսերում Հայաստանից փախստականներին չեն սպասում՝ իրենք իրենց արաբ ու թուրք ներգաղթյալներն ունեն, իսկ ԱՄՆ-ն, ընդհանրապես, էլ հավես չունի։

Ո՞նց եք գնալու։

Ձեզ թվում է, թե պատերազմի ժամանակ, կամ միշտ օդային ճանապարհները բա՞ց են լինելու
ձեզ թվում է կարող եք Իրա՞ն անցնել, երբ Նիկոլը կտրի Իրան-Հայաստանի կապը ու որպես միջանցք տա թուրք-ադրբեջանական զավթիչներին։  

Ձեզ տարօրինակ չէ՞ր թվում, որ ունենալով հնարավորություն Իրանով իրականացնել Թուրքիա-ադրբեջան կապը, էրդողանն ու ալիևը այդպես համառ պահանջում են Հայաստանով էլ ճանապարհ։ Ձեզ թվում էր գումար ու բենզին տնտեսելու՞ համար։ Չէ՝ միայն բենզին, որովհետև նիկոլը աջ ու ձախ հայտարարում էր, թե այնպիսի գումարներ է գանձելու թուրքիա-ադրբեջան Հայաստանով անցնող կապի համար, որ բոլորդ ոտքներդը տնկած կշտությունից զկրտալու եք։  

Դե ինչ, նիկոլին օր առաջ հեռացնելու ընդդիմության գաղտնի մնացած ծրագրերը հետ ընկան այնքան, որ Նիկոլը հասցրեց փակել Հայաստանից Իրան փախչելու ճանապարհը թուրքիա-ադրբեջան հետագա զավթողական պատերազմի պարագայում։ Ավելին՝ Իրանը, որ այդքան դիմադրում էր այդ միջանցքի բացմանը, ոչ թե Իրանով անցնող կապի մասին էր մտածում, այլ մեզնից հեռատես էր՝ նիկոլը կբացի միջանցք, վարձով կամ իր սովորությամբ՝ բանավոր պայմանավորվածությամբ այն կտա օգտագործման ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ, թե թուրքիա՝ մեկ է, ու Իրանը կունենա այնպիսի խնդիրներ, որոնց մասին չէր էլ «երազել» Իսրայելի հետ պատերազմի ժամանակ։ Երբ ԱՄՆ-ն իբր զսպող կողմ էր, իսկ թուրքիան իբր խրատող ու մտահոգ Իրանի հաար։

Եթե ալիևի ամբիցիաները, խելքն ու բարդույթները չեն թույլ տալիս նրան խոստովանել, որ իրենք զավթել ու ապրում են հայերիս Հայրենիքում, ապա էրդողանի համար դա նույնիսկ ինքնագովասանքի թեմա է։ Աշխարհակալ լինելը թուրքերի համար հպարտության թեմա է։

Ու ինչպես Հայոց ցեղասպանությունը անցած դարում ամոթից գետինը չմտցրեց թուրքիային, այնպես էլ հիմա էրդողանին չի ամաչեցնում իր ամենակուլ նկրտումները։

Էրդողանն անցել է թուրքիայի տարածման հաջորդ փուլին։ Ինչպես օգտագործեց արաբներին ու քրդերին Ցեղասպանության իր ծրագրում, կոտորածների ու ասպատակությունների համար, այնպես էլ հիմա է ասում «Երբ մենք՝ թուրքերս, քրդերս և արաբներս, միավորվում ենք, մեր ձիերի պայտերի քամին զովություն է բերում Չինական ծովից մինչև Ադրիատիկ»։ 


Եթե մտածում եք, որ կփախչեք Վրաստան, պիտի հիշեցնեմ, թե ինչպես են օրերով, շաբաթներով վրացական անցակետերում լռվում հայկական բեռնատարները, ու ասեմ՝ Վրաստանում էլ փախստականների չեն սպասում։ 

Մնում են թուրքիան ու ադրբեջա՞նը։ Դե ինչ, դուք 90 տոկոսանոց հավանականությամբ հնարավորություն ունեք ապրելու այն, ինչ ապրեց արցախահայությունը տոտալ շրջափակման մեջ։

Ու երբ օրեցօր, արդեն որքան ժամանակ, ընդդիմությունը հայտարարում է կամ «օր առաջ»-ի, կամ «մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», ես հասկանում եմ, որ Հայաստանը խաչի է հանվում։



Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ «զանգեզուրի միջանցք», ոչ «խաչմերուկ»՝ խաչ