Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էջիմիածնի շրջանի ծաղկեգործներն արդեն երկրորդ օրն է շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ Ծաղիկները ժամաեժամ փչանում է, իսկ պատասխանատու մարմինները հապաղում են հարցը լուծելու համար։ Ծաղկեգործ Արտակ Թովմասյանը պնդում է, որ Հայաստանի շուկայում ջերմոցի ծաղիկների չնչին մասն է հնարավոր իրացել, զգալի մասն արտահանել են հենց ՌԴ, շուրջ 15 տարի, սակայն հիմա է խնդիրներ առաջացել։ Ծաղկեգործն ասում է՝ քաղաքական ենթատեքստ է տեսնում։
« 15 տարի շարունակ առանց խոչընդոտ արտահանվել են ծաղիկները, և միայն վերջին շրջանում է, որ նման խնդիր է եղել։ Հայաստանից ծաղիկ դուրս չի գալիս, միանշանակ քաղաքական ա։ Եթե կամք լինի, քաղաքական գործիչը ամեն ջանք կդնի, որ գյուղացին էսօր գումար չկորցնի, որը վերցրել է բանկերից, վարկերով, պարտքերով։ Ծաղիկ են մշակում, իհարկե, քաղաքական է։ Մենակ էստեղից քանի՞ տնտեսվարող է տուժում, քանի՞ ջերմոցատեր է տուժում։
Նա նշեց, որ տնտեսությունների 95 %-ը դժգոհ են։ Ես տուժում եմ 40-60 միլիոն դրամ։ Անհնար է մեր շուկայում իրացնել։Մեր շուկան օրեկան ուզում է 1000 փունջ ծաղիկ, մենք արտադրում ենք 100 000 փունջ։ Բացի այդ, մեր շուկայի գներն իջնում է, չգիտես ինչի վերավաճառողների գները չի իջնում։Կամ իջնում է շատ քիչ»,- ասաց ծաղկեգործը։
Նա նաև ընդգծեց, որ այս պահին չեն պատրաստվում փողոց փակել, պայքարի համար այլ մեթոդ կընտրեն, որի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։