«Ռեալ Սոսյեդադը»՝ Արսեն Զախարյանի ապագայի մասին
Աշխարհում
17:17 15/07/2025
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադը»՝ Արսեն Զախարյանի ապագայի մասին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» հույս ունի, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանի կարող է օգնել թիմից ապաքինումից հետո և չի պլանավորում նրան վարձակալության տալ մոտ ապագայում։ Այս մասին ֆուտբոլային ակումի մամուլի ծառայությունից հայտնել են rsport.ru-ին։

«Նա 100%-ով «Ռեալ Սոսյեդադի» խաղացող է», - ասել է ակումբը պատասխանելով հարցին, թե արդյոք նրանք պլանավորում են Զախարյանին հաջորդ մրցաշրջանում վարձակալությամբ տրամադրել որևէ ակումբի։

«Mundo Deportivo»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Զախարյանը չի մասնակցում թիմի մարզումներին վիրուսային հիվանդության պատճառով: Ակումբի հայտնել էին, որ ֆուտբոլիստը հոսպիտալացման կարիք չի ունեցել, բայց նրան լուրջ թուլացրել է վիրուսային հիվանդությունը: Երկուշաբթի օրը Զախարյանը սկսել է վերականգնողական գործընթացը, սակայն մոտ ապագայում չի մասնակցի ընդհանուր խմբի հետ մարզումներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ռեալ Սոսյեդադը»՝ Արսեն Զախարյանի ապագայի մասին