Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին չի մարզվում թիմի հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, 22-ամյա ֆուտբոլիստը վարակվել է վիրուսով, որի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» ևս մեկ մարզում։
Բացի այդ, ըստ euro-football.ru-ի, կիսապաշտպանը դեռևս մկանային ցավեր ունի։ Անցյալ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է չորս խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Զախարյանի գործող պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի կեսերին։