էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
13:05 15/07/2025
Հայաստան

էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ի տեղեկությունների  համաձայն,  էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։

Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ի հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այդ լուրը՝ նշելով, որ չեն մեկնաբանում։ 

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Մայիսի 15-ին Դիանա Գասպարյանը հայտնել էր,   որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչև օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել