Դա իմ ավտոշարասյունը չէ, վարչապետինն է եղել, ինչ կապ ունի դա ինձ հետ. Փաշինյանը՝ հղի կնոջ մաhաgու վրաերթի մասին
Քաղաքական
15:20 16/07/2025
Հայաստան

Դա իմ ավտոշարասյունը չէ, վարչապետինն է եղել, ինչ կապ ունի դա ինձ հետ. Փաշինյանը՝ հղի կնոջ մաhաgու վրաերթի մասին

«Աշխարհում չկա որևէ կառավարություն, որ իր ծրագիրը հարյուր տոկոսով իրականացնում է, դա հնարավոր չէ»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. «Որպես Հայաստանի վարչապետ՝ սա իմ պաշտոնական դիրքորոշումն է։

Ասել եմ՝ եթե քաղաքացիները համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն: Մինչև հիմա այդ հեղափոխությունը տեղի չի ունեցել, նշանակում է, որ քաղաքացիներն առնվազն չեն առարկում դրա դեմ։ Ես այդ մանդատով շարունակում եմ»։

Խոսելով Հայստանում Արցախի ներկայացուցչության շենքի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին,  նա ասաց, որ  դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին. «Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»։

Հարցին՝  ինչո՞ւ երկրի վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելուց հետո որևէ մեկը պատասխաատվության չի ենթարկվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դա իր ավտոշարասյունը չէ, դա Հայաստանի վարչապետի «ավտոբուսն է», Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է։ Դա էլ իմ հանրային տրանսպորտն է, որ ինձ հատկացված է։ Կան պրոտոկոլներ այդ շարժումն ապահովելու համար, ինչ կապ ունի դա ինձ հետ, ընդհանրապես։

Ես հլը մեքենաներից մեկին ղեկին եղած լինեի..․ հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ասենք, դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում, մարդ է վրաերթի ենթարկում, ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դա իմ ավտոշարասյունը չէ, վարչապետինն է եղել, ինչ կապ ունի դա ինձ հետ. Փաշինյանը՝ հղի կնոջ մաhաgու վրաերթի մասին