Ծառուկյանը պատմել է, թե երբ է պլանավորում անցկացնել իր հաջորդ մենամարտը
Աշխարհում
09:55 16/07/2025
Աշխարհ

Ծառուկյանը պատմել է, թե երբ է պլանավորում անցկացնել իր հաջորդ մենամարտը

UFC-ի թեթևքաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարի հավակնորդ Արման Ծառուկյանը խոսել է իր հաջորդ մենամարտի մասին: Մարզիկի խոսքով, մոտ ապագայում պետք է ինչ-որ որոշակիություն լինի։

«Նրանք ինձ ասացին, որ մինչև հաջորդ շաբաթ կորոշեն։ Կամ ես տիտղոսի համար կմենամարտեմ Տոպուրիայի հետ, կամ այդ մենամարտից առաջ կունենամ ևս մեկ մենամարտ։ Դա կլինի օգոստոսին կամ սեպտեմբերին», - sport.ru-ի հաղորդմամբ, Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Global Reality-ն։

28-ամյա Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է ապրիլի 13-ին Լաս Վեգասում (ԱՄՆ)՝ UFC 300 մրցաշարի շրջանակներում։ Այնտեղ նա հաղթել է Չարլզ Օլիվեյրային՝ բաժանված որոշմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder