Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը Աշոտ Ղազարյանի որդին է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ուսումնասիրել, թե պետական համակարգի պաշտոնյաներն ինչ կենսագրություն և ունեցվածք ունեն, հանգել է ուշագրավ մի փաստի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչև Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։ 2018-2022 թվականներին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Միջազգային կառույցների հետ համագործակցության բաժնի պետ և արարողակարգի պատասխանատու է եղել, ապա նշանակվել նույն կառույցում Միջազգային ծրագրերի իրականացման բաժնի պետ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։