«Ժողովուրդ». Ո՞վ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն
Օրվա մամուլ
08:35 17/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ո՞վ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ զբաղված է նոր Կաթողիկոսի փնտրտուքով: Մեր աղբյուրները նշում են, որ դա է պատճառը, որ Փաշինյանը կոնկրետ քայլերի չի գնում` առաջնորդելու Կաթողիկոսարանի երթը, որտեղից, ինչպես ինքն է հայտարարել, հեռացնելու է Վահափառին:

Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արդեն կան հոգևորականներ, որոնք «կապի» մեջ են Փաշինյանի թիմի հետ ու վստահեցրել են վարչապետին, որ Կաթողիկոսը ելք չունի ու շուտով հրաժարական կտա, կհեռանա, և իշխանությունները հավուր պատշաճի կկազմակերպեն նոր Կաթողիկոսի ընտրությունները:

Մենք տեղեկացանք, որ այս պահին Փաշինյանի նախընտրելի թեկնածուն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանն է, որը այս ժամանակահատվածում որևէ դիրքորոշում չի արտահայտել. ո՛չ քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը և ո՛չ էլ պաշտպանել Վեհափառին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder