Առջևում կարեւորագույն առաքելություն ունենք. Ռոմանոս Պետրոսյան
Քաղաքական
08:30 18/07/2025
Հայաստան

Առջևում կարեւորագույն առաքելություն ունենք. Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը, որը ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու ՊՎԾ աշխատակազմին։ Պաշտոնը նա զբաղեցնում էր  2021թ. դեկտեմբերից։

«Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս եւ գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական եւ հանրային շահը։ Առջեւում կարեւորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»,-գրել է նա։

Տարածված տեղեկությունների համաձայն, նա նշանակվելու է Սամվել Կարապետյանին պատկանող Նիկոլ Փաշինյանի կողմից «պետականացվող» ՀԷՑ-ի կառավարիչ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder