Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպիսին էլ լինի ապագան, ես միշտ կլինեմ Հայաստանի կողքին. Նիկոլա Ազնավուր
«Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել լինել Հայաստանի հետ: Հույս ունեմ՝ Հայաստանին սպասում է լավագույն ապագան։ Ինչպիսն էլ ապագան լինի, ես միշտ կլինեմ Հայաստանի կողքին»,-Երևանում մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարաղությունից հետո ի պատասան լրագրողների հարցերին՝ ասաց Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Նա միաժամանակ նշեց, որ ինքն ունի իր հոր լավատեսությունը, ով միշտ հավատում էր Հայաստանի լավ ապագային։
Լրագրողները քաղաքական հարցեր տվեցին, սակայն Նիկոլա Ազնավուրիի կինը, ով ամուսնու համար հայերենից թարգմանում էր ֆրանսերեն, չթարգմանեց, ասաց, որ քաղաքական հարցեր չեն քննարկում, իրենք բարեգորածական հիմնադրամ ունեն։