Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոմանոս Պետրոսյանը, որը ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու ՊՎԾ աշխատակազմին։ Պաշտոնը նա զբաղեցնում էր 2021թ. դեկտեմբերից։
«Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս եւ գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական եւ հանրային շահը։ Առջեւում կարեւորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»,-գրել է նա։
Տարածված տեղեկությունների համաձայն, նա նշանակվելու է Սամվել Կարապետյանին պատկանող Նիկոլ Փաշինյանի կողմից «պետականացվող» ՀԷՑ-ի կառավարիչ։