Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևն ասում է՝ ոչ մի ադրբեջանական բեռ ու ոչ մի ադրբեջանի քաղաքացի չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։
Ու սա այն դեպքում, երբ Փաշինյանը Ալիևին է տվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, որտեղ ֆռֆռում են, մեքենաներ են կանգնեցնում ադրբեջանցի սահմանապահները և մաքսավորները։
Չէ, բայց պատկերացնու՞մ եք՝ Սյունիքով աջից ձախ անցնող ճանապարհ է բացում Փաշինյան Նիկոլը, թուրքական ու ադրբեջանական բեռնատարներ են անցնում, որոնք ստուգել չի թույլատրվում նիկոլներին, սրանք վագոննների նման փակում են ամբողջ ճանապարհը, իսկ մեջը՝ անօդաչուներ, թուրք զինվորներ։
Ու ի՞նչ ենք անելու։
Նիկոլի թո՞ւղթն ենք թափահարելու։
Մեկ էլ ուզում եմ հիշեցնել, տեսանյութերը հաստատ նայել եք ժամանակին։
Անցած անգամ, երբ նիկոլենք, «նոր հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներ իրենց անվանելով. ներխուժել էին Վեհարան, հետները քյաբաբ էին տարել, պամպերսներ։
Ուտում էին, «արդյունքով» լցրած պամպերսները գցում կողքի աղբամանները։
Սա է Նիկոլենց «վեհ» հոգևոր կյանքը։
Անահիտ Ոսկանյան