Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԷՑ-ը խլելու օպերացիան. Քաղաքագետ
Քաղաքական
15:30 23/07/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԷՑ-ը խլելու օպերացիան. Քաղաքագետ

«Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԷՑ-ը խլելու օպերացիան»,-գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նա շարունակում է.

«Ողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը գմփում են արբիտրաժի որոշմամբ, որը մեղմ ասած իրավաքաղաքական առումով մեծ հարված է ՀՀ իշխանությանը: Իշխանական քարոզչախումբը թույլ է տալիս լուրջ սխալներ քարոզչության ֆրոնտում և առկախվում է: ՀՀ կառավարությունը հանդես է գալիս իրավաքաղաքական առումով խորը անգրագետ տեքստով: Դա ևս չի անցնում քարոզչության բեկման տեսանկյունից: Ի՞նչ է որոշում անել Փաշինյանը այդ ընթացքում բեկման համա՞ր հրապարակում է նյութ իր ու իր կնոջ չամուսնության պատճառների մասին: Ինչու՞ է դա անում, գլխի ընկեք երեք անգամից:

P.S. Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder