ՀԷՑ սեփականատերը պարտավոր է մինչև 2034 թվականը իր պլանային ներդրումները շարունակել. ՀԾԿՀ նախագահ
Տնտեսություն
15:08 24/07/2025
Հայաստան

ՀԷՑ սեփականատերը պարտավոր է մինչև 2034 թվականը իր պլանային ներդրումները շարունակել. ՀԾԿՀ նախագահ

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը մինչև  2034 թվականը հաստատված է և անկախ նրանից, ամեն տարի վերանայող ներդրումային ծրագիրը մենք ընդունում ենք, թե չենք ընդունում, արդեն հաստատված ծրագրով իրենք իրենց տարեկան ներդրումային ծրագիրը կարող են իրականացնել»,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հարցին՝ ՀԷՑ սեփականատեր Կարապետյանները պետք է շարունակե՞ն  ներդրումները, ՀԾԿՀ նախագահան ասաց. «Իրենք ունեն հաստատված ներդրումային ծրագիր մինչև 2034 թվականը և այս պահին ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության սեփականատերը հանդիսանուն են Կարապետյանները և, բնականաբար, իրենք պետք է անեն»։

 Դիտարկմանը՝ Կարապետյաններն ունեին իրենց նշանակած կառավարիչը, վստահ էին, իրենց կառավարչը կարող է իրենց ներդրումները ճիշտ կառարավել, եկամուտ ունենալ, արդյոք վտագ չի առաջանում՝ մասնավորն ինչո՞ւ պետք է ցանկանա միլիարդների ներդրումներ անել, երբ որ կառավարիչը իր նշանակածը չէ, վստահ չէ, որ այդ կառավարիչը  ճիշտ կտնօրինի, խնդի չի՞ առաջանում, Մեսրոպյանն ասաց. «Իրենք այս պահին պարտավոր են իրենց պլանային ներդրումներն շարունակել այնպես, ինչպես պետք է շարունակեին այն ընթացքում,  երբ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ Ինչ պլանավորել էին անելու, պարտավոր են անելու։

Ժամանակավոր կառավարիչի նշանակման հարցն առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից  ՀԾԿՀ-ը ստացել է հաղորդագրություն, որտեղ  հարց է բարձրացվում ՀԷՑ-ում կառավարման մենեջմենթի վատ որակի, տեխնիկական սպասարկման վատ որակի, մատուցվող ծառայությունների որակի, կատարված ներդրումների անարդյունավետության վերաբերյալ»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder