Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ։ Դեպքի մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։
Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին Արևմտյան Չամպարան գյուղում, երբ Գովինդա անունով երեխան խաղցել էր իր տանը։ Տեղացիների խոսքով՝ կոբրան չափազանց մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը, ով բռնել է այն և կծել։
Տեղացիները երեխայի գործողությունները անվանել են ռեֆլեքսիվ, երբ երեխան ատամները խրել է կոբրայի մեջ։
«Ընտանիքի անդամները պնդում են, որ նա օձին բռնել է իրենց տանը։ Տատիկը նկատել է նրան օձի հետ, և երբ նա կարողացել է միջամտել, սողունն արդեն կծել էր երեխային։ Սատկած սողունը ընկած էր հատակին, և երեխան նույնպես կորցրել էր գիտակցությունը»,-ասել է Բեթթիահ հիվանդանոցի վարիչ Դևիկանտ Միշրան։
Նա հավելել է, որ երեխան գտնվում է հսկողության տակ, և օձից թունավորման նշաններ չկան։ Վայրի բնության մասնագետները նշել են, որ վերջին ժամանակներս Հնդկաստանում տեղացած ուժեղ անձրևները կարող էին օձերին դուրս մղել իրենց բնական միջավայրից և ստիպել նրանց ավելի մոտենալ մարդկային բնակավայրերին։