Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության պայմաններում` առկա մեծաթիվ բարդություններին կգումարվի նաև Կարմիր Խաչի բացակայությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարև Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է և դրանով մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացմանը:
Թեև Ադրբեջանը միշտ էլ խնդիրներ է առաջացրել միջազգային առաքելությունների աշխատանքում, այնուամենայնիվ, Կարմիր Խաչը դժվարությունների գնով Ադրբեջանում աշխատել է և հատկապես հայ գերիների/ռազմագերիների, անհետ կորածների հարցում կարևոր գործառույթ ապահովել:
Ադրբեջանում ժողովրդավարության և օրենքի գերակայության բացակայության պայմաններում` առկա մեծաթիվ բարդություններին կգումարվի նաև Կարմիր Խաչի բացակայությունը, որն այնտեղ գտնվող հայերի համար հույսի և կենսական անհրաժեշտության կարևորություն ունի: