Չինաստանում երեք տարեկան տղան ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետո
Հասարակություն
17:16 31/07/2025
Աշխարհ

Չինաստանում երեք տարեկան տղան ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետո

Չինաստանի Հանչժոու քաղաքում 18-րդ հարկից ընկնելուց հետո երեք տարեկան տղա է ողջ մնացել։ Դեպքի մասին հաղորդում է Հոնկոնգում գործող South China Morning Post-ը:

Թերթը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին Չժեցզյան նահանգում: Ծնողները իրենց երեք տարեկան որդուն թողել են նրա տատիկի և պապիկի մոտ, որոնք դուրս էին եկել մթերք գնելու՝ կարծելով, որ տղան քնած է: Սակայն երեխան արթնացել է, բարձրացել լոգարանի պատուհանագոգին և ընկել 18-րդ հարկից:

Երեխայի հայրը հրաժարվել է հավատալ կատարվածին, մինչև նրան ցույց չեն տվել անվտանգության տեսախցիկի տեսագրությունը:

 «Ընկնելու ժամանակ երեխային խանգարեց 17-րդ հարկի բաց պատուհանը, որը փոխել է անկման հետագիծը։ Տղան վայրէջք է կատարել ծառի վրա, որը կլանել է հարվածի ուժի մեծ մասը, նախքան գետնին ընկնելը։ Հակառակ դեպքում նա կընկներ ուղիղ բետոնի վրա»,- լրագրողներին ասել է հայրը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ երեխային գտել է տեղի բնակիչը։ Տղան ստացել է ձախ ձեռքի կոտրվածք, ողնաշարի կապանների վնասվածք և ներքին օրգանների վնասում, սակայն գլուխը չի վնասվել։ Երբ նրան գտել են, նա գիտակից է եղել և բժիշկներին խնդրել է որ ծնողներն իրեն Bumblebee տրանսֆորմերր գնեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանում երեք տարեկան տղան ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետո