Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ձախողվել է Լեռնային Ղարաբաղում։
«ԵԱՀԿ-ն նույնպես ձախողվել է Լեռնային Ղարաբաղում։ Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ, և այն բանից հետո, երբ դրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն ամբողջությամբ կորցրեց իր իմաստը»,- «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը գլխավորում են համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են 1992 թվականից։