Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հսկիչները տրանսպորտում զինված են համապատասխան սարքավորումներով. Սուրեն Գրիգորյան
«Հսկիչները շրջելու են, նրանք զինված են համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգել, թե քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրե՞լ է, թե՝ ոչ»,-ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը հայտարարեց, թե գումարի հավաքագրման խնդիր չեն լուծում տուգանքի տեսքով, ուղղակի քաղաքացիները պետք է վճարեն ուղեվարձը։
«Մենք պետք է համոզված լինենք, որ մարդիկ չարամտորեն չեն հրաժարվում ուղեվարձը մուծելուց, որի դրսևորումն էլ շատ կա»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով որ առաջին օրերին պարզելու են, թե ովքեր չարամտորեն չեն վճարում և ովքեր՝ անտեղյակությունից ելնելով։
Փոխքաղաքապետը հայտարարեց, որ բացահայտելու են բոլոր զեղծարարությունները և թոշակառուների կամ այլ արտոնյալ տոմսերից օգտվելու ձևերը։
Գրիգորյանը նշեց, որ արտոնյալ մեկ այլ քաղաքացու տոմսով երթևեկելու համար ամենամեծ տուգանքն է սահմանված։