Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես նորմալ եմ համարում, որ տարբեր քաղաքական ուժերի միջև կարող են լինել տարաձայնություններ, նորմալ չեմ համարում, որ այդ տարաձայնությունները երբեմն դառնում են առաջնային և օրակարգում այն տեղն են զբաղեցնում, որ պետք է զբաղեցներ ազգային ու պետական շահից, մեր այսօրվա վիճակից բխող օրակարգը»,- ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ ներընդդիմադիր դաշտում տեսնում է որոշակի տերմինների մանիպուլյացիա։
«Ոչ ոք, երբեք, համենայնդեպս ՀՀԿ-ականները, չեն խոսել այն մասին, որ ընտրություններին պետք է գնալ միասին»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Նա նշեց, որ իրենց ոչ մեկից տարանջատվելու խնդիր չունեն, ոչ էլ նպատակ. «Ոչ մեկի հետ երբևէ այդքան մերձեցված չենք եղել, որ բաժանվենք։ Մենք ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք։ Մենք ոչ թե ամուսիններ ենք, այլ լավ ու վստահելի ընկերներ։ Որքան այդ գնահատականն ավելի շուտ վերադառնա մեր ընդդիմադիր ընկերների ու գործընկերների մոտ որպես մեր մասին հիմնական պատկերացնում, այնքան բոլորս կշահենք»,- ասաց Ա. Աշոտյանը։
Նա նշեց, որ ընդդիմության քաղաքական բենզոբաքը, որ լցվել էր 44-օրյա պատերազմից հետո, այլևս դատարակվում է. «Դատապարվում է ոչ թե պրոբլմները լուծվել են, ոչ, ցավոք սրտի, Արցախի կորուստը դարձել է նորմա։ Այսինքն վատը դարձել է նորմա։ Մեր դարդերը կենցաղացրել ենք, դարձրել ենք սովորական։
Որպես բժիշկ ասեմ. եթե մի բան ցավում է, փրկելու հանարավորություն կա, եթե որևէ տեղ չի ցավում, բայց հիվանդությամբ ախտահարված է, շատ վատ բան է»։
Պատասխանելով գործարար, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի կողմից նոր քաղաքական ուժի ստեղծման մասին հարցերին, Աշոտյանն ասաց. «Հայաստանում քաղաքական նոր ուժերի ստեղծման համար կա պարարարտ հող։ Ցանկացած նոր իրական ընդդիմադիր ուժի ի հայտ գալու համար մնացած ընդդիմադիր ուժերը պետք է որ լինեն շահագրգռված։
Կոնկրետ Սամվել Կարապետյանի անվան հետ շաղկապվող այս նոր քաղաքական զարգացումների մասին հստակ ասեմ՝ մենք, կարծում եմ, Հանրապետականը, շահագրգռված ենք, որպեսզի մեզ գաղափարական, գերակայնությունների իմաստով այս դաշտում նոր ինչքան հնարավոր է ուժեղ, այնքան լավ, միավոր ձևավորվի։ Բայց ես կարծում եմ, որ այս դաշտում մենք մի քիչ շտապում ենք։ Ես կուզեմ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական պրոեկտով զբաղվող թիմը նմանատիպ հարցուպատասխաններից հանկարծ չշտապի։ Հանրության ակնկալիքները կան, բայց լրատվաքաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի այդ մարդկանց, ոչ էլ ուշացնի»։
Մանրամասն՝ տեսանյութերում։