Աշոտյանը ցույց տվեց վերջին մոդելի լուսարձակող վարչական հսկողության «բռասլետը»՝ ոտքին
Քաղաքական
13:19 05/08/2025
Հայաստան

Աշոտյանը ցույց տվեց վերջին մոդելի լուսարձակող վարչական հսկողության «բռասլետը»՝ ոտքին

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանի տարբեր բանտերում գտնվող շուրջ  երեք տասնյակ քաղաքական բանտարկյալներին։ Տարոսն իրենց լինի։ Բայց իմ ազատությունն էլ լիարժեք չէ, սահմանափակումներ գոյություն ունեն, քաղաքական հետապնդումը շարունակվում է»,- 777 օր անազատության մեջ անցկացնելուց հետո կայացած առաջին ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Արմեն Աշոտյանի տնային կալանքը դադարեցվել է և կիրառվել է վարչական հսկողություն։

Նա ցույց տվեց «վերջին մոդելի լուսարձակող» վարչական հսկողության համար նախատեսված  «բռասլետը»՝ ամրացված ոտքին. «Սա նոր մոդելի սարքավարում է, վստահ եմ,  լսողության սարքը մեջը դրված է։ Հայաստանում, անգամ բանտից դուրս գալուց հետո հսկողության տարբեր գործիքներով մարդկանց անձնական ու քաղաքական գործունեության ապօրինի միջատությունները շարունակվում են»։ 

Նա ասաց, որ կիրառված սահմանափակումներից շատ դժգոհ է այն կետից, որ արգելված է Հայաստանից դուրս գալը, ինչը խոչընդոտում է իր միջազգային գործունեությանը և ՀՀԿ քաղաքական գործունեությանն արտերկրում։

«Այդ սահմանափակումը դրվել է  2022 թվականին նոյեմբերից»,- նշեց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder