Ողջ աշխարհում լողափերի անհետացման սպառնալիք կա. Financial Times
Հասարակություն
12:13 06/08/2025
Աշխարհ

Ողջ աշխարհում լողափերի անհետացման սպառնալիք կա. Financial Times

Աշխարհի լողափերը անհետանալու ռիսկի տակ են ավազի էրոզիայի պատճառով, այդ թվում՝ կլիմայի փոփոխության պատճառով։ Լուրը հայտնում է  Financial Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

«Մայամիից մինչև Բարսելոնա և Ավստրալիայի Ոսկե Ափ, իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես առաջիկա տարիներին փրկել նեղացող ափագծերը... Էրոզիայի մի մասը պայմանավորված է բնական պատճառներով: Սակայն այս երևույթը նաև պայմանավորված է փոթորիկներով, ուժեղ մակընթացություններով և ծովի մակարդակի բարձրացմամբ՝ մարդածին գլոբալ տաքացման պատճառով, որը սառցադաշտերը հալեցնում է մտահոգիչ արագությամբ», -գրում է թերթը:

Հոդվածագրի տվյալներով, 2020 թվականից ի վեր Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոդանտե քաղաքում ափամերձ էրոզիայի պատճառով 11 տուն է փլուզվել դեպի օվկիանոս, և շատերը գտնվում են փլուզման վտանգի տակ։

Բարսելոնայում իշխանությունները բախվում են լողափերի էրոզիայի հետ, որը կազմում է տարեկան մոտ 30 հազար խորանարդ մետր, ինչը համեմատելի է 12 օլիմպիական լողավազանների չափի հետ, և այս գործընթացը սրվում է փոթորիկների պատճառով։

Թերթը նշում է, որ խնդիրը հատկապես հրատապ է, հաշվի առնելով, որ աշխարհի բնակչության 10%-ը ապրում է ափամերձ գծից ոչ ավելի, քան հինգ կիլոմետր հեռավորության վրա։

«Չնայած էրոզիայից պաշտպանվելու միջոցառումներին, որոշ լողափեր կարող են անհետանալ»,-եզրափակում է թերթը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողջ աշխարհում լողափերի անհետացման սպառնալիք կա. Financial Times