Տուն կորցրած արցախցուն կամ հորը, եղբորը կորցրած 9- րդ դասարանցուն ոնց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու. Տոնոյանը՝ «Հայաստանի պատմության» մասին
Կրթություն, գիտություն
09:28 07/08/2025
Հայաստան

Տուն կորցրած արցախցուն կամ հորը, եղբորը կորցրած 9- րդ դասարանցուն ոնց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու. Տոնոյանը՝ «Հայաստանի պատմության» մասին

«Հրաշալի հնարավորություն են տվել մեզ` մանկավարժներիս, սովորեցնելու երեխաներին, թե ինչ է պատմական կեղծիքն ու հայրենադավությունը»,- նշել է հասարակական գործիչ, բանասեր Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» նոր դասագրքի մասին, որոնք այս տարվա սեպտեմբերից արդեն մուտք են գործելու դպրոցներ։

«Ծանոթացա 9- րդ դասարանի հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխակերպած դասագրքի ընդամենը մի քանի թեմաների հետ.... հրաշալի հնարավորություն են տվել մեզ` մանկավարժներիս, սովորեցնելու երեխաներին , թե ինչ է պատմական կեղծիքն ու հայրենադավությունը:

Այդ վայ- հեղինակներին մի խելացի մարդ չի հանդիպել, որ հիշեցնի, որ իրենց գրած ցնդաբանությունների ժամանակակիցն են այդ երեխաները և իրենցից լավ գիտեն, թե ինչ բերեցին կիկոլիստ իշխանազավթները մեր Հայրենիքի գլխին....

էյ, միամիտներ, դուք իրոք մտածում եք, որ այս սերունդն այդքան խոտակեր է, ասենք տուն ու բնօրրան կորցրած 9- րդ դասարանցի արցախցուն կամ հորը, եղբորը կորցրած 9- րդ դասարանցուն ոնց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու.... ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել..... իրենց իսկ աշակերտներն են նրանց դատելու....»,- գրել է Կարին Տոնոյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder