ՄԱԿ-ից՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Քաղաքական
20:34 09/08/2025
Աշխարհ

ՄԱԿ-ից՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ հռչակագիրը կարևոր հանգրվան է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանձնառությունը շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման հարցում և նշել է ԱՄՆ նախագահի ջանքերը՝ առաջընթացը խթանելու համար: Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder