Արցախի հայերի հնարավոր վերադարձի մասին հարցը մնաց անպատասխան, Փաշինյանն ասաց՝ «Թրամփը արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի»
Քաղաքական
01:04 09/08/2025
Հայաստան

Արցախի հայերի հնարավոր վերադարձի մասին հարցը մնաց անպատասխան, Փաշինյանն ասաց՝ «Թրամփը արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի»

Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը լրագրողը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավորություն կտրվի վերադառնալ, մտքեր ունե՞ք  Դոնալդ Թրամփը Նոբելյան խաղաղության մրցանակի շուրջ։

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը մնաց անպատասխան։ 

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, նախագահ Թրամփը արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մենք պաշտպանելու ենք, այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու»։

Ալիևը պատասխանեց. «Գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք, համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ Թրամփին հանձնվի խաղաղության Նոբելյան մրցանակ»։

Հնչեցին ծափահարություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի հայերի հնարավոր վերադարձի մասին հարցը մնաց անպատասխան, Փաշինյանն ասաց՝ «Թրամփը արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի»