Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր կլինեն։
«Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ», -ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը և հավելել. «Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից»։
Ամերիկացի առաջնորդը մանրամասներ չի հայտնել։
Խոսելով այդ ենթադրյալ հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք հայտնեց, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։
«Դա լավ բան է, ոչ թե վատ։ Եվ նաև վատ բան երկու կողմերի համար էլ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը մանրամասնել է, որ կփորձի «որոշ տարածքներ վերադարձնել Ուկրաինային»։ Նա նաև բացատրել է, որ ափամերձ տարածքները համարում է ամենաարժեքավորը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Դրանից հետո բանակցությունների ծրագրերը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Պուտինը և Թրամփը կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տարբերակների քննարկման վրա։ Կրեմլը ակնկալում է, որ Պուտինի և Թրամփի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում, ընդգծեց Ուշակովը։