Իսկական պայեզդկա էր, գնաց սաղ տվեց եկավ, որ ինքն իր խմբակով մի հինգ տարի էլ այստեղ յոլա գնա. Քաղաքացի
Քաղաքական
14:48 12/08/2025
Հայաստան

Իսկական պայեզդկա էր, գնաց սաղ տվեց եկավ, որ ինքն իր խմբակով մի հինգ տարի էլ այստեղ յոլա գնա. Քաղաքացի

Հայաստանին ի՞նչ կտա Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, արդյոք այն խաղաղություն կբերի։

Ստորագրված փաստաթղթի մասին կարծիք են հայտնում շարքային քաղաքացիները. 

-Իմ կարծիքով, Փաշինյանը Հայաստանը տանում է աղետի, սա աղետ է։ Նա այսօր, նույն Գորբաչովն ու Ելցինն է միասին Հայաստանի համար։

-Փաշինյանը քաշել է բոլորին, ռուսներին, թուրքերին, ադրբեջանցիներին, մնում էր Ամերիկացիներին քաշի։

-Ինպես միշտ բացեր է լինում բոլոր պայմանագրերի մեջ, վաղ անցյալ չգանանք, մե քթի տակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

-Համաձայնագիրը, ոչ մի բան էլ չի բերում Հայաստանի համար, միայն իր համար է բերելու։

 -Իսկական պայեզդկա էր, գնաց սաղ թղթերը տվեց եկավ, որ ինքն իր խմբակով մի հինգ տարի էլ այստեղ յոլա գնա։

 -Եթե ռուսաստանը ճանապարհները փակի, ինքը գազը մյուսը ի՞նչ ճանապարհներով է բերելում, ուղղակի թող մտածի նոր տա։

-Միջանցքը տալով Հայաստանին զրկում են ինքնուրույնությունից։

 -Ես թուրքերի հետ շատ եմ ապրել, ոչ մի անգամ դրանց չպետք է վստահել, մանավանդ, որ մի քանի երկրներ դեմ են այս պայմանագրին։

-Զանգեզուրը հայկական է, ինչո՞ւ է Ամերիկան գլուխը խոթում այդտեղ, ինչի՞ հիման վրա եք անունը փոխում «Թրամփի», ինչի՞ համար։

-Չէր կարելի այնպիսի կետ մտցնել, որով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեր, դա մեր ժողովրդի նկատմամբ հանցագործություն է։ Ժողովրդի մի ամբողջ հատվածի հույսն էլ ես թաղում։

 -Մենք կորցրեցին ինքնուրույնությունը Փաշինյանին ընտրելուց հետո։

 -Սա ղեկավար չէ, մի քիչ թասիբ ունենա, սուս ու փուս թողնի հեռանա, նախկինն էլ իրանից լավ տղայա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder