Գոհար Մելոյան. Խաղաղության համաձայնագիրն առավել քան հակահայկական է
Քաղաքական
21:36 14/08/2025
Հայաստան

Գոհար Մելոյան. Խաղաղության համաձայնագիրն առավել քան հակահայկական է

«Երբ ուսումնասիրում ենք այդ փաստաթուղթը, տեսնում ենք, որ այն առավել քան հակահայ է, որևէ դրոյթ չի պարունակում ի նպաստ Հայաստանի»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ խոսելով Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին։

Խաղաղության հաստատաման մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նա ամպագոռգոռ է որակում, քանի որ նախաստորագրված փաստաթղթում որևէ փաստական տվյալ այդ մասին չկա, ավելին ամրագրված է, որ Հայաստանը պարտավորվածություն է ձեռք բերում ապահովելու Ադրբեջանի ու Նախիջևանի մասին կապը, վերացվում է Ադրբեջանին զենք տրամադրելու մասին 907-րդ բանաձևով սահմանված արգելքը, սակայն Հայաստանի համար ամրագրված  նպաստավոր որևէ դրույթ չկա, գերիների վերադարձի մասին խոսք չկա։

«Ես կարող եմ ինձ թույլ տալ պնդելու, չենք կարող խոսել խաղաղության մասին այն պետության հետ, որն այս պահի դրությամբ ռազմագերիների է պահում, հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններ են իրականացվում։ Միայն այդ հանգամանքը գալիս է հակասելու խաղաղության մասին միֆին»,-ասաց Մելոյանը՝ ավելացելով, որ սա գալիս է Հայաստանի գործող իշխանության ձեռնունայնությունից։

Նա ընդգծեց, խոսում են տարածքային ամբողջականության մասին, բայց Ադրբեջանը որևէ փաստաթղթով չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder