Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կրասնոդարը» նոր առաջարկ է ստացել «Սաութհեմփթոնից» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է լրագրող Իվան Կարպովը։
Նրա խոսքով՝ անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի համար առաջարկել է 14 միլիոն դոլար և վերավաճառքից տոկոս: Ավելի վաղ «Սաութհեմփթոնը» առաջարկել էր 11 միլիոն դոլար, սակայն «Կրասնոդարը» այդ գումարը անբավարար էր համարել։
Կարպովը գրում է, որ անցյալ ուրբաթ «ցուլերի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու և Սպերցյանի միջև զրույց է տեղի ունեցել: Այնտեղ խաղացողին ասել են, որ նրանք կսպասեն «Սաութհեմփթոնից» նոր առաջարկի։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ում անցկացրել է չորս խաղ, խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։