Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Քաղաքական
21:39 18/08/2025
Աշխարհ

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Վերջինս Վաշինգտոն է ժամանել իր եվրոպացի գործընկերների հետ։ Հանդիպման մասին գրում է strana.today-ը։

Այս հանդիպմանը նախորդել է նախագահ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած գագաթնաժողովը, որտեղ քննարկվել են ռազմական գործողությունների դադարեցման առաջարկներ, այդ թվում՝ լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հնարավոր տարածքային զիջումներ և առաջնագծի սառեցում։

Դոնալդ Թրամփը ուկրաինական և եվրոպական կողմերի հետ կքննարկի այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Հանդիպմանը Զելենսկին ներկայացել է առանց թարգմանչի և խոսել է անգլերեն

Թրամփի և Զելենսկու հայտարարությունները մինչև հանդիպումը։

-Զելենսկին չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստ է տարածքային զիջումների։

-Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ հարցին։

-Նա ասել է, որ կարող է այսօր պատասխանել այս հարցերին։

-Թրամփը կրկնեց, որ «սա իմ պատերազմը չէ, սա Բայդենի պատերազմն է» և ասաց, որ կա խաղաղության հնարավորություն։

-«Ես վստահ եմ, որ կարող է համաձայնագիր լինել», - ասաց Թրամփը։

-Թրամփը նշեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ լավ առաջընթաց է գրանցել և հույս ունի, որ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ առաջընթաց կգրանցվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder