Դատարանը միայն ԶԼՄ ներկայացուցիչներին արգելեց տեսակցել Միքայել Աջապահյանի հետ
Իրավունք
17:39 18/08/2025
Հայաստան

Դատարանը միայն ԶԼՄ ներկայացուցիչներին արգելեց տեսակցել Միքայել Աջապահյանի հետ

«Որոշենք հաջորդ դատական նիստը դռնբաց, թե դռնփակ ենք անցկացնելու, քանի որ անձնական տվյալների պետք է հրապարակվեն»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Սրբազանի պաշտպանական թիմի անդամ փաստաբան Աբունցը հայտնեց, թե իրենք իրենց դիրքորոշումը կարող են հայտնել այն բանից հետո, երբ մեղադրող կողմն ասի թե, ինչ ծավալի անձնական տվյալներ են հրապարակվելու։

Մեղադրող կողմի հետ քննարկումից հետո պաշտպանական կողմը 5 րոպե ժամանակ խնդրեց նիստի ձևաչափի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

Դատավոր Մելիքսեթյանը հայտարարեց, թե այդ հարցը կորոշվի հաջորդ նիստում, երբ դռնբաց կսկսեն և անհրաժեշտության դեպում կփակեն։

Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն միջնորդեց, որ արքեպիսկոպոսի հետ տեսակցության սահմանափակումները մեղմվի, բացառելով միայն լրագրողների հետ հանդիպումը, քանի որ սրբազանը ամուսնացած չէ և նա ցանկանում է  բարեկամների հետ հանդիպի։

Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Պաշտպանական կողմի խնդրանքով դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց և ԶԼՄ-ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ ընդմիջումից հետո նիստը փակ է լինելու,քանի որ քննարկվելու է հետագա նիստերի բաց կամ փակ լինելու հարցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder