Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Կարապետյան. Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի կարող լինել խաղալիք ուրիշների ձեռքում
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի տարեդարձը։ Նա գրել է.
«Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի’ կարող լինել աշխարհում 113-րդը:
Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի կարող լինել խաղալիք ուրիշների ձեռքում:
Քանի անգամ են մարդիկ զարմացել քո սկսած ծրագրերից և քանի անգամ ենք համոզվել, որ քո միտքը նայում է ավելի հեռուն, քան մերը:
Ծնունդդ Շնորհավոր, Մարդ, ով փոխեց իր գյուղի կյանքը, իր քաղաքի կյանքը և կփոխի իր հայրենիքի կյանքը»: