Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Ղազինյանը դատարանի միջոցով ՀԷՑ-ից պահանջում է վերականգնել իրեն պաշտոնում
ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու, հայցվորին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում վերականգնել, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Դատալեքս» համակարգից։
Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 18-ին, դատարանն այն վարույթ է ընդունել։ Նույն օրն այն մակագրվել է դատավոր Անի Միքայելյանին։