Կեղծիքով իշխանությունը զավթած գոյանքները հերթական դատական ֆարսն են մեզ ներկայացնում․ Մանուկյան
Իրավունք
18:40 19/08/2025
Հայաստան

Կեղծիքով իշխանությունը զավթած գոյանքները հերթական դատական ֆարսն են մեզ ներկայացնում․ Մանուկյան

 «Հայաստանի հանրապետությունում խաբեությամբ , ստով և կեղծիքով իշխանությունը զավթած գոյանքները հերթական դատական ֆարսն են մեզ ներկայացնում։ Իհարկե, որևէ դրական արդյունք չեմ սպասում, որովհետև այս գոյանքների համար  սրբություններ և արդատություն գոյություն չունեն»,- այս մասին  Սրբազան Պայքարի և մյուս 17 կալանավորված անձանց գործով դատական նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության «Կենտրոն» նստավայրում նածատեսված էր Բագրատ Սրբազանի ու մյուս 17 կալանավորված անձանց խափանման միջոցի հարցի քննարկումը։ Սակայն , դատարանի  նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հետաձգվեց նիստը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կեղծիքով իշխանությունը զավթած գոյանքները հերթական դատական ֆարսն են մեզ ներկայացնում․ Մանուկյան