Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս դատարանում մեռել է արդարադատությո՛ւնն էլ, խի՛ղճն էլ , բարոյականությո՛ւնն էլ․ Բագրատ Սրբազան
«Քիչ առաջ իմ աչքերի առջև մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած, չափազանց կարևոր առակը՝ անիրավ դատավորի մասին։ Ով Աստծուց չի վախենում, մարդկանցից էլ չի ամաչում։ Ես շատ կուզեի, հույս էի փայփայում, անկեղծորեն ասած, որ հատկապես Լիդիա Մանթաշյանի հարցով, որին ես 9 տարի ճանաչում եմ, և ասում եմ, ես դատարանի համար պետք է լիներ պատիվ՝ ծափողջուններով այս դահլիճից դուրս հանել Լիդիային, և օրինակ՝ դարձնել իրենց ընտանիքների համար, որ այսպիսի աղջիկ կին կարող է լինել, որ պայքարում է»,- դատարանում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը հրապարակվելուց հետո։
Սրբազանի խոսքն արժանացավ ծափողջյունների։
«Այստեղ դուք անիրավություն գործեցիք։ Այս դատարանում մեռել է արդարադատությունն էլ, խիղճն էլ , բարոյականությունն էլ»։
Բագրատ Սրբազանը հորդորեց իրավապահ մարմիններին՝ դատադարեցնել ձևական խափանման միջոցների կիրառումը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։