Կալանքը չի կարող ճնշման գործիք հանդիսանալ, այն էլ կանանց համար. Իրավապաշտպան
Իրավունք
14:01 21/08/2025
Հայաստան

Կալանքը չի կարող ճնշման գործիք հանդիսանալ, այն էլ կանանց համար. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով Բագրատ Սրբազանի օգնական Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացնելու դատավորի որոշմանը, գրում է.

«Ես բազմիցս խոսել եմ ՀՀ դատարանների կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածության մասին, և այսօր դարձյալ իմ անհամաձայնությունն եմ հայտնում Լիդիա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշուման վերաբերյալ: Դատարանն ուներ նաև 5 կին պատգամավորի անձնական երաշխավորությունը, սակայն կալանքի որոշում ընդունեց:

Կալանքը չի կարող ճնշման գործիք հանդիսանալ, այն էլ կանանց համար, սակայն կինը չի կոտրվում, նա ժպտում է, իսկ ես՝ ոչ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder