Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիստն իրավազոր չէ, բողոքի գործողություն է. Պաշտպանները բացատրեցին ինչու չեն ներկայացել դատական նիստին
Բագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների գործով դատական այսօրվա նիստին պաշտպանների չներկայանալը բողոքի ակցիա է։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ռոստոմյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը, նիստի հենց սկզբից դատավորը խախտումներ է թույլ տվել, իսկ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կալանքի՝ երեք ամսով երկարացումը ոչ այլ ինչ է, քան պատվերի կատարում։
«Մնալու ենք դրսում այնքան, ինչքան կտևի դատական նիստը»,-ասաց Հովհաննիսյանը։
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ այս նիստում էլ մեղադրյալների թվով ոստիկաններ կան դահլիճում, որոնք իրենց իրավունք են վերապահում ճեմել դահլիճում, գալ շրջափակել Սրբազանին։
«Դատական նիստից հետո նախագահող դատավորին մենք հստակ դիրքրոշում հայտնեցինք, որ այսուհետ ոստիկանների ներկայություն դահլիճում չենք հանդուրժելու, քանի որ այստեղ վտանգավոր հանցագործներ չեն նստած։ Այս հարցը նույնպես պետք է դատարանը լուծի»,-ասաց Խուդոյանը։
Հաջորդ մտահոգիչ բանը, ըստ Խուդոյանի, այն է, որ երեկվա նիստի ժամանակ հանրային մեղադրողնեը հայտնել են, մինչ այդ չեն լսել, որ նիստում կան կեղծիքներ։
«Երեկ լսեցին։ Նիստից հետո, այսօր մենք դատախազությունից որևէ հաղորդագրություն չենք ստացել, դատախազությունից որևէ մեկի հետ մենք կոմունիկացիա չենք ունեցել, որ որևէ մեկը մտահոգվի, ասի՝ այդ ի՞նչ էիք ասում։ Սա վկայում է այն մասին, որ իրենք տեղյակ են դրան ու եկել են դատարան, այդ կեղծիքը պաշտպանելու»,-ասաց Հ. Խուդոյանը։