Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները՝ ըստ Սերգեյ Մելքոնյանի
Քաղաքական
11:35 22/08/2025
Հայաստան

Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները՝ ըստ Սերգեյ Մելքոնյանի

 «Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովից հետո կրքերը աստիճանաբար հանդարտվել են, ուստի արդեն կարող ենք օբյեկտիվ եզրակացություններ անել դրա արդյունքների վերաբերյալ»,-գրում է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Նա թվարկում է հնարավոր բոլոր կողմերի համար հռչակագրի ստորագրման արդյունքներն ու հետևանքները։

Ինչ ստացավ Հայաստանը

 1. Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը թույլ է տալիս հետաձգել հնարավոր սրացումը (բայց ոչ չեղարկել այն)։
2. Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկար, չնայած դա կարող է ավելի շատ խնդիրներ առաջացնել, քան օգուտներ։

Ինչ ստացավ Ադրբեջանը

1. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում՝ «Ղարաբաղյան հարցի» փակման օրինականացում։ Երևանն ու Բաքուն արդեն համատեղ հայտարարություն են ուղարկել ԵԱՀԿ-ին։ Սակայն ընթացակարգը մնում է անհասկանալի. արդյո՞ք համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետք է համապատասխան դիմում ուղարկեն։
2. «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի չեղարկում՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության դռների փաստացի բացում։
3. Նախիջևան տանող ճանապարհի համար բացառիկ պայմաններ. Բաքուն ստացել է ևս մեկ փաստաթուղթ, որը ուրվագծում է իր էքսկլավ «անարգել» մուտքը։

Այս ամենի  հիման վրա կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանն արդեն ստացել է որոշակի առավելություններ, մինչդեռ Հայաստանը կարող է բավարարվել միայն հեռանկարներով (մոտ ապագայում սրման ռիսկի նվազեցում և հաղորդակցությունների հնարավոր բացում»։

Ռուսաստանի համար հետևանքները

Հարավային Կովկասում նոր ստատուս քվոյի ստեղծումը շարունակվում է առանց Ռուսաստանի մասնակցության և առանց նրա շահերը հաշվի առնելու։ Սակայն դեռ վաղ է ասել, որ Մոսկվան ամբողջությամբ լքել է տարածաշրջանը. դեռևս կան տարբերակներ ապագա կոնֆիգուրացիային հնարավոր մասնակցության համար։ Միաժամանակ, կարելի է խոսել գործընթացներում Ռուսաստանի մենաշնորհի կորստի մասին, ինչը նշանակում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հետ մրցակցության և համագործակցության նոր մոդել գտնելու անհրաժեշտություն։

Իրանի համար հետևանքները

Գործարքի կնքումը Իսլամական Հանրապետության շահերի համար մարտահրավեր է։ Հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ընկերության հնարավոր տեղակայումը բերելու է Իրանի ակտիվ ներգրավվածությանը հնարավոր ռիսկերի մեղմման համար։ Այս պարագայում Իրանը, ինչպես և Ռուսաստանը, տարածաշրջանի նոր ուրվագծերի ձևավորման փակագծից դուրս են մնում։

Թուրքիայի համար հետևանքները

Թուրքիայի ազդեցության աճն ակնհայտ է։ Անկարան ստանում է Հարավային Կովկասում առանցքային դերակատար դառալու հեռանկար։ Կստացվի՞ Թուրքիայի մոտ իրացնել այդ առավելությունը, թե՞ ոչ, կախված կլինի բազմաթիվ գործոններից (ինչպես կիրականացվի TRIPP-ը և արդյոք այն ընդհանրապես կիրականացվի, արդյոք Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը կհանգեցնի Հայաստանի հետ սահմանի մասնակի կամ լրիվ բացմանը և այլն):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder