3 ամսով երկարացվեցին նաև Իգոր Սարգսյանի ու Նորայր Շարբաթյանի կալանքի ժամկետները
Իրավունք
17:57 22/08/2025
Հայաստան

3 ամսով երկարացվեցին նաև Իգոր Սարգսյանի ու Նորայր Շարբաթյանի կալանքի ժամկետները

Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների գործով այսօրվա դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց երեք ամսով երկարացնել նաև մեղադրյալ Նորայր Շարբաթյանի ու Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետները։ 

Մինչ դատավորը կհրապարակեր որոշումը, Սարգսյանը հանդես եկավ ազդեցիկ ելույթով։

«Անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք, ես շարունակելու եմ պայքարս։ Պատիվ ունեմ լինելու աստվածապաշտ, ոչ ուրացող, հայրենապաշտ, ոչ դավաճան, ազֆասեր, ոչ բանասարկու, արդարամատի, ոչ կեղծ խաղաղության ստերով սեփական ժողովրդիս կերակորղ։ Ես դաշնակցական եմ»,-ասաց նա՝ նշելով, որ ոչնչով իրեն վախեցնել չեն կարող։

Ելույթից հետո դատարանի դահլիճում ներկաները ծափահարեցին նրան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder