Հրայր Սարկավագ. Երկիրը դավաճանած մարդուն ես թույլ չեմ տա, որ այդպես հեշտությամբ կյանքից հեռանա
Իրավունք
14:40 22/08/2025
Հայաստան

Հրայր Սարկավագ. Երկիրը դավաճանած մարդուն ես թույլ չեմ տա, որ այդպես հեշտությամբ կյանքից հեռանա

«Փաստեր չունեն, ինչ էլ սկզբում ներկայացրել են սխալ է, և քանի որ գործ չեն արել, հավելյալ երեք ամիս էլ պետք է փակեն  մարդկանց, որ գործ անե՞ն»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր սարկավագ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկվա նիստում Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների կալանքի ժամկետը ևս երեք ամասով երկարացնելուն։

Նշենք, որ սարկավագն էլ անցնում է գործով, նրա նկատմամբ նշանակվել է վարչական վերահսկողություն։

«Ես շարունակում եմ պնդել, որևէ հանցանք չենք գործել։ Ձայնագրություններն էլ կան։ Այդ ամեն ինչը ծիծաղի է վերածվում։ Համենայն դեպք, մեզ մեղադրող մարդիկ մեզ չեն ճանաչում։ Ես իմ խոսքերի համար պատասխանտվություն կրում եմ, բայց ես չեմ ասել, որ սպանելու եմ։ Եվ առհասարակ երկիրը դավաճանած մարդուն ես թույլ չեմ տա, որ այդպես հեշտությամբ կյանքից հեռանա։ Իրենք պիտի պատասխան տան ազգի առաջ, զոհվածների ընտանիքների առաջ դատով, դատաստանով մինչև խոր ծերություն»,-ասաց Հրայր Սարկավագը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրայր Սարկավագ. Երկիրը դավաճանած մարդուն ես թույլ չեմ տա, որ այդպես հեշտությամբ կյանքից հեռանա