Օկուպացված Արցախում բռնկված հրդեհները շարունակվում են
Հասարակություն
15:45 26/08/2025
ԼՂՀ

Օկուպացված Արցախում բռնկված հրդեհները շարունակվում են

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում շարունակվում են հրդեհները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է փորձել մարել Մարտակերտում, Մարտունիում և այլ շրջաններում մոլեգնող հրդեհը։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ չնայած քամոտ եղանակի պատճառով առաջացած բարդություններին։

Հուլիսի վերջին նույնպես խոշոր հրդեհներ էին Ակնայի (Աղդամ) և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներում ու արոտավայրերում։ Այդ ժամանակ  Արցախի մշակույթի նախարարությունն ահազանգել էր հրդեհի տարածքում շուրջ 100 հուշարձանների վտանգվածության վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օկուպացված Արցախում բռնկված հրդեհները շարունակվում են