Պետական բյուջեից համայնքների սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվեց 2.1 մլրդ դրամ
Հասարակություն
15:05 28/08/2025
Հայաստան

Պետական բյուջեից համայնքների սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվեց 2.1 մլրդ դրամ

«Հանրապետության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 117 մլն դրամով համաֆինանսավորեու վերաբերյալ որոշամն նախագիծն եմ ձեզ ներկայացնում»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա ներկայացմամբ՝ նախատեսվում է 19 համայքնի ներկայացրած 27 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորել։

 Խուդաթյանը հայտնեց,որ Արագածոտնի մարզում կհամաֆինանսավորվի 1 սուբվենցիան ծրագիր, Արմավիրի մարզում՝ 10,  Գեղարքունիքի մարզում՝ 5,  Լոռու մարզ՝ 5, Կոտայքի մարզի՝ 1 , Շիրակի մարզի՝ 2 , Սյունիքի մարզի՝ 1 և Տավուշի մարզի 2 ծրագիր։

 Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց սուբվենցիոն բոլոր ծրագերերը՝ շահառու երեխաների, դպրոցականների և ընտանիքների թվերով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder