Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է. Փաշինյանը՝ Օ՛Բրայնին
Քաղաքական
13:35 28/08/2025
Տարածաշրջան

Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է. Փաշինյանը՝ Օ՛Բրայնին

«Նախ արձանագրենք, որ պարոն Օ՛Բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, և նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությանը, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթերով Ադրբեջանը մեծապես շահեց, քանի որ ստացավ իր ուզածը, իսկ Հայաստանը հայտնվում է խոցելի վիճակում։

Փաշինյանի խոսքով, Օ'Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ։

«Եթե պարոն Օ՛Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ցավոք Հայաստանը ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում»,-ասաց Փաշինյանը և հիշեցնեց 2023 թ., 2022 թ., 2021 թվականի իրադարձությունները և հավելեց. «Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար...

Պարոն Օ'Բրայենը մի մարդ է, որը այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե ինքը աշխատանքից զրկվել է, դա ինքը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի և ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել ՀՀ-ի վրա։

Այսօր Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ 1991 թվականից մինչև այսօր մենք ավելի պակաս խոցելի վիճակում չենք եղել, և թերևս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային և քաղաքական նրբությունները նկատելու հմտությունների պակասն է, որ պարոն Օ' Բրայանին թույլ չի տվել շարունակել իր աշխատանքը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտում»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է. Փաշինյանը՝ Օ՛Բրայնին