Եթե դու չես ճնշվում, քեզ ոչ ոք չի կարող ճնշել. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
13:26 29/08/2025
Հայաստան

Եթե դու չես ճնշվում, քեզ ոչ ոք չի կարող ճնշել. Նարեկ Կարապետյան

«Մենք ունենք մեր հայացքները։ Եթե տեսնինք, որ քաղաքական դաշտում որևէ ուժ կարտացոլեր մեր գաղափարները, հնարավոր էր՝  այդ ժամանակ նայեինք այդ ուժի ուղղությամբ, բայց մենք չենք տեսնում»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկն ազդադարող միջոցառմանը հաջորդող ասուլիսում ասաց միջազգային հարաբերությունների մասնագետ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ տնտեսական օրակարագով այսօր առաջարկ չկա։  

«Այդ իսկ պատճառով մեր  շարժումը կոչվում է «Մեր ձևով»,- նշեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է կառավարման փորձ ունեցող անձանց հետ աշխատանքին, նա նշեց. «Մենք ունեցել ենք բավականին լավ ղեկավարներ, նախարարներ, կոմիտեների ղեկավար, որոնց կուզեինք ներգրավել մեր ուժում։

Խոսելով հնարավոր ճնշումների մասին՝ Կարապետյանն ասաց. «Յուրաքանչյուր ընդդիմություն պետք է պատրաստ լինի ինչ-ինչ ճնշումների։ Ինձ թվում է՝ մեր իշխանությունում  քիչ մարդ կա, որ հավատում է, որ ճնշումներով մեզ հետ կարելի է խոսել, քանի որ մենք ունենք  գաղափարական  հավատանք։ Ու այս ճանապարհը մենք գնալու եք, որովհետև այլընտրանք որպես այդպիսին քաղաքական դաշտում մենք չենք տեսել։  

Եթե կփորձեն իրենց պատկերացրած ճնշումներն անել, ... Եթե դու չես ճնշվում, քեզ ոչ ոք չի կարող ճնշել»։

Նարեկ Կարեպետյանը հայտարարեց, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը իրենց գաղափարական առաջնորդն է։

Մանրամասն՝ տեսանյութերում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե դու չես ճնշվում, քեզ ոչ ոք չի կարող ճնշել. Նարեկ Կարապետյան