«Հրապարակ». ՀԷՑ-ում ամենօրյա ռեժիմով սպառնում են շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից
Օրվա մամուլ
08:31 30/08/2025
Հայաստան

«Հրապարակ». ՀԷՑ-ում ամենօրյա ռեժիմով սպառնում են շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես կանխատեսել էինք, իշխանությունների փորացավը ՀԷՑ-ը ՔՊ-ականացնելն է, նրա ավելի քան 7 հազար աշխատակիցներին կուսակցական դարձնելը՝ ընտրություններին ընդառաջ։ Տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում, յուրայիններին նշանակում, այլև գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից։

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ են նման դեպքեր, երբ աշխատակիցներին սպառնացել են կա՛մ ազատել, կա՛մ դարձնել ՔՊ-ական։ «Գիտեք՝ մասնագիտությունս թույլ չի տալիս մերկապարանոց հայտարարություններ անել, խոսակցությունների մակարդակով շատ բաներ են հասնում: Այո, Ձեր ասած տարբերակը կա, ոչ միայն անդամակցել, այլև մեզ հետ լինել, կան լուրեր, որ, օրինակ, շանտաժ են անում՝ եթե դիմում չեք գրում, ուրեմն մի խնդիր են գտնում, սպառնում... և այլն»:

Ըստ Ղազինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանն այդ ամենը բացահայտ է անում. «Տանում են մասնաճյուղի պետ նշանակելու, ընդհուպ այսպիսի խոսակցություն է եղել՝ նախկինին հարգում էինք, լավ մարդ էր, բայց մեզ հետ չէր»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder