Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանն արգելափակե՞լ է Հայաստանի՝ ՇՀԿ անդամակցության հայտը. ԱԳՆ արձագանքը
Տելեգրամ մի քանի ալիքներ հայտնում են, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Panorama.am-ի հետ զրույցում այս տեղեկությումնը ոչ հերքեցին, ոչ հաստատեցին։
«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,-Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ անդամակցության հայտը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Պակիստանը չի շտապում աջակցել Հայաստանի անդամակցության հայտնին։