Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Անդրկովկասի հարցերը
Քաղաքական
12:01 01/09/2025
Տարածաշրջան

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Անդրկովկասի հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է մի շարք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Անդրկովկասը։

«Մեր ուշադրության կենտրոնում են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Անդրկովկասը։ Ռուս-թուրքական համագործակցությունն այս բոլոր ոլորտներում լավ է համադրված, կրում է կոնկրետ, օգտակար և, ես կասեի, վստահելի բնույթ»,-ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder